News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի տեղեկություններով, մարտի 29-ին, գիշերը ժամը 3-ի սահմաններում Խանջյան փողոցում գտնվող «Վեյվ» կարաոկե ակումբում թեժ տուրուդմփոց է եղել մի խումբ հաճախորdների միջեւ: Ուշագրավն այն է, որ ծեծկռտուքի մասնակիցների մեծ մասը աղջիկներ են եղել: Սկզբում վեճ է ծագել ակումբում գտնվող երկու աղջկա ու երեք տղայի միջեւ, որոնց հետ եղել են նաեւ աղջիկներ: Վիճաբանությանը թերեւս հանդարտեցնելու նպատակով միջամտել են նաեւ ակումբի աշխատակիցները, սակայն սա ավելի է թեժացրել իրավիճակը ու ավելի քան տասը հոգով սկսել են ծեծել միմյանց՝ տարբեր առարկաններով հարվածներ հասցնելով իրար եւ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Աղմուկ-աղաղակից հետո ակումբ են եկել ոստիկաննները, որոնք ծեծկռտուքի մասնակիցներին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, որից հետո նրանց ստորագրությամբ բաց են թողել: Ակումբում տեղի ունեցած այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվական ծառայությունից: Հայտնել են, որ նշված միջադեպով կատարվում է հետաքննություն, մշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ