News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր չի նշանակվելու: ԱԱԽ մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Արթուր Բաղդասարյանի՝ ՀԱՊԿ ռեկտոր նշանակվելու մասին տեղեկատվությունը իրականությանը բացարձակ չի համապատասխանում, քանի որ ակադեմիան ունի ռեկտոր՝ Անդրանիկ Ավետսիյանն է:

Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ օրերս կոալիցիայից դուրս եկած եւ իրեն ընդդիմություն հռչակած ՕԵԿ ղեկավար, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը դառնալու է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորը, որի շենքի շինարարությունը դեռ հեռու է ավարտվելուց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ