News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Աղի ուտելիքն արագացնում է ծերացման գործընթացը, փորձնական ճանապարհով պարզել են ամերիկացի գիտնականները Ջորջիայի համալսարանից: Պարզելու համար, թե ինչպես է աղն ազդում օրգանիզմի վրա, հետազոտություն է անցկացվել, որին մասնակցել է 14-18 տարեկան 766 դեռահաս է մասնակցել:

Հետազոտության ընթացքում գիտնականներն օրգանիզմի վիճակի չափման միավոր տելոմերներ են վերցրել՝ փորձից առաջ յուրաքանչյուր մասնակցի մոտ չափելով դրանց երկարությունը: Տարեց տարի մարդու օրգանիզմը ծերանում է, տելոմերների երկարությունը կրճատվում է, դրանք կարճանում են նաեւ հիվանդությունների ժամանակ:

Հետազոտության ընթացքում գիտականները պարզել են, որ նրանց մոտ, ովքեր տառապում էին ավելի քաշից եւ օրական ավելի քան 5 գրամ աղ էին օգտագործում, տելոմերներն ավելի կարճ են, քան մյուս հետազոտողվողների մոտ:Փորձի արդյունքում գիտնականները եկել են եզրակացության, որ մարդու ծերացման գործընթացը դանդաղեցնելու համար անհրաժեշտ է օրվա ընթացքում չգերազացնել 5 գրամից ավել աղի օգտագործումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ