News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Երկու աղջիկ հնդկական Վարանասի քաղաքից կանացի ջինսերի մոդել են մշակել, որը պաշտպանում է բռնաբարություններից, հաղորդում է «The Daily Mail»-ը:

25 ռուփի(0,42 դոլար)  արժողությամբ տաբատները էլեկտրական փոքր սարքավորում ունեն, որը տագնապի ազդանշան է հաղորդում ոստիկանության մոտակա բաժանմունք:Ծրագրվում է, որ ջինսերում կարված սարքը ոստիկանությանը ոչ միայն տագնախի ազդանշան կհաղորդի, այլ նաեւ տեղեկություններ կնաջ գտնվելու վայրի մասին, ում վրա որ հարձակվել են: Սարքը, որը հարկավոր է զոհերի հայտնաբերման համար, արդեն ավելի քան 200 ոստիկանական բաժանմունքում է առկա, հաղորդում է «Lenta.ru»-ն:

21-ամյա Դիքշա Պատակն ու 23-ամյա Անջալի Շրիվաստավան որոշել են այս ջինսե տաբատը ստեղծել այն բանից հետո, երբ հնդակակն լրատվամիջոցներում հաղորդագրություններ հայտնվեցին տեղացի կանանց հանդեպ բռնությունների մասին:Նորույթի հեղինակները պատմել են(երկուսն էլ էլեկտրոնային հաղորդակցության ֆակուլտետի ուսանողներ), որ սարքի լիցքավորումը նախատեսված է երեք ամսվա համար, որից հետո հարկավոր է փոխարինել: Ջինսերի կտորի որակի եւ տեսքի մասին մանրամասներ չեն հաղորդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ