News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շվեյցարական «Geigenbauschule Brienz» հիմնադրամն ամերիկահայ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանին «Ոսկե աղեղ» մրցանակն է շնորհել՝ բարձր գնահատելով նրա ներդրումը լարային գործիքների աշխարհում: Երաժիշտը, ով այժմ դասավանդում է Նոր Անգլիայի Կոնսերվատորիայում, նման պատվի է արժանացել Մայրինգենյան երաժշտական փառատոնում, որն անցկացվել է Շվեյցարիայում: Այս մասին գրում է «Asbarez»-ը:

Բազմաթիվ մրցանակների դափնեկիր Քիմ Քաշքաշյանը 2013 թվականին «Լավագույն գործիքային սոլո» անվանակարգում արժանացել է «Գրեմմի» մրցանակի: Նա որպես մենակատար հանդես է եկել աշխարհի բազմաթիվ նվագախմբերի հետ: Քաշքաշյանը «Երաժշտությունը՝ սննդի համար» բարեգործական կազմակերպության համահիմնադիրն է, որը պայքարում է գլոբալ սովի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ