News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ֆինանսների նախարարությունը հրաժարվում է մեկնաբանել հարկային բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ «Շարլոտ» գիշերային ակումբում օգոստոսի 27-ի գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքի մասին տեղեկատվությունը:

NEWS.am-ի հարցմանը, թե Կենտրոնի հարկայինի պետ Կարեն Կարապետյանն ինչ առնչություն ունի ծեծկռտուքի հետ եւ ինչպես է ֆինանսների նախարարն արձագանքել միջադեպին՝ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից պատասխանեցին. «Այդ առնչությամբ ՀՀ ոստիկանությունն արդեն իսկ հանդես է եկել համապատասխան տեղեկատվությամբ եւ ձեզ հետաքրքրող հարցերն առաջարկում ենք ուղղել ոստիկանություն»:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո աշխատանքից ազատվել է հարկային ծառայությունում ԱԱԾ ներկայացուցիչ Արսեն Ղազարյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ նման որոշում կայացրել է ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ հայտնեցին, որ գործն այժմ գտնվում է Քննչական գլխավոր վարչության ՀԳ քննության վարչությունում եւ նախաքննությունը շարունակվում է: Այլ մանրամասներ ոստիկանությունը չհայտնեց

Նշենք, որ միջադեպից հետո մարմնական վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կենտրոնի հարկայինի պետը: Նրա առողջական վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ դեպքից հետո Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 37-ամյա Ռոբերտ Կ.-ն, 37-ամյա Սուրեն Ղ.-ն, 29-ամյա Գարիկ Մ.-ն եւ 35-ամյա Ջանիբեկ Մ.-ն: Ռոբերտ Կ.-ն մարմնին առկա են եղել վնասվածքներ: Պարզվել է, որ ժամը 03.50-ին գիշերային ակումբում, խախտելով հասարակական կարգը, ծեծկռտուք է տեղի ունեցել ակումբի հաճախորդների միջեւ, որի ընթացքում վնասվել է ակումբի սառնարանի ապակյա դուռը: Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին մեքենաներ են բախվել. ուղևորներից մեկը մահացել է, կա 7 վիրավոր
Հունիսի 24-ին՝ ժամը 18:53-ին. Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է, վարորդը մահացել է
Հունիսի 23-ին, ժամը 16։06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Ամենաշատ