Ամենակարևորը մեզ համար խաղաղությունն է և խնամքը խաղաղության նկատմամբ: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 51–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ մի քանի դիվանագետների հետ ԼՂ այցին, որի ժամանակ նա հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել է որպես աղվանական:
«Այն, որ պարոն Հաջիևի այդ հայտարարությունները չեն բխում խաղաղության խնամքի տեսլականից, մի բան էլ անհիմն են, սրա մասին ասվել է, ասել է նաև ԱԺ նախագահը՝ ի պատասխան պատգամավորի հարցին»,- ասաց Ալեքսանյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե ինչու ԱԺ-ն հայտարարության տեսքով չարձագանքեց Հաջիևի հայտարարություններին, Վահագն Ալեքսանյանը պարզաբանեց՝ դիվանագիտական տարբեր մակարդակների հարց է:
«Դուք ՀՀ-ն փորձում եք դիտարկել որպես ինչ-որ բազար: Կներե՛ք արտահայտությանս համար: Սա բազար չէ, սա պետություն է, և ՀՀ կառույցները՝ Ազգային ժողովը, Կառավարությունը և մնացած բոլորը, ռեզոլյուցիաներ չեն ընդունելու այլ երկրի նախագահի օգնականի ազատ ոճի արտահայտության համար, որքան էլ դա անհիմն լինի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 14-ի նիստում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները անհիմն էր որակել՝ նշելով, որ դրանք օգտակար չեն խաղաղության խնամքի համատեքստում:





























