Հնդկաստանի Մեդչալ-Մալկաջգիրի շրջանում ինը տղամարդ, ըստ տեղեկությունների, բռնաբարել են 10-րդ դասարանի աշակերտուհու․ կասկածյալներից ութն արդեն ձերբակալվել են։ Այս մասին հայտնում է «The Times of India» թերթը՝ հղում անելով Ալվալի ոստիկանությանը։
«Ինը մեղադրյալներից ութը ձերբակալվել են, ընթանում են թաքնվող իններորդ մեղադրյալի որոնումները», — հայտնել են ոստիկանությունից։
Իրավապահների տվյալներով՝ չարագործները աղջկա ծանոթի օգնությամբ տեղափոխել են նրան և երեք օր շարունակ ենթարկել սեռական բռնության։ Գործը գրանցվել է Մեդչալ-Մալկաջգիրի շրջանի Ալվալի ոստիկանական բաժանմունքում։ Իններորդ կասկածյալի որոնումները շարունակվում են։





























