Սեպտեմբերի 16-ին Հայաստանի առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ արևմտյան քամու պոռթկումները կուժեղանան՝ հասնելով 17-20 մ/վ-ի։ Ինչպես Հայպետհիդրոմետից հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +33+35։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +24+29,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +24+27,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +30+32,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +24+28,
Լոռիում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +25+29,
Տավուշում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+33,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +23+27,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +30+34,
Արարատում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +33+35,
Արմավիրում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +24+27,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +27+30։




























