ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցով ծովային փոխադրումների ծավալը շարունակում է նվազել, հայտնում է «Ալ-Արաբիա»-ն՝ հղում անելով Kpler վերլուծական ընկերությանը։
Ըստ աղբյուրի տվյալների՝ սեպտեմբերի 14-ին Հորմուզի նեղուց է մտել ընդամենը երկու նավթատար, իսկ դուրս է եկել երկու չորաբեռնատար նավ։ Դրան նախորդող օրն այս ծովային ճանապարհով անցել է տասը նավ։
Այս ցուցանիշներում ներառված չեն այն նավերը, որոնք կարող էին հատել նեղուցը ինքնության ճանաչման ավտոմատ համակարգի (AIS) ռադիոտեղորոշիչները ցանցից անջատած վիճակում։
Բաբ էլ-Մանդեբի նեղուցով սեպտեմբերի 14-ին անցել է 21 բեռնատար նավ։ Նախորդ օրն այդ ցուցանիշը կազմել է 28:
«Ալ-Արաբիա»-ն ընդգծում է, որ մինչև փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև բախման ակտիվացումը, Հորմուզի նեղուցով օրական անցնում էր շուրջ 125 խոշոր առևտրային նավ, այդ թվում՝ նավթատարներ, գազատարներ, չորաբեռնատարներ ու կոնտեյներատարներ։ Այս երթուղուն էր բաժին ընկնում հում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային օրական մատակարարումների մոտ 20%-ը։





























