Apple-ի այս տարվա հերթական մեծ շնորհանդեսը պարզապես նոր սարքերի ներկայացում չէր։ Այս անգամ ընկերությունը որոշեց մի փոքր փոխել խաղի կանոնները՝ ներկայացնելով այնպիսի նորույթ, որին տեխնոլոգիական աշխարհը երկար էր սպասում՝ առաջին ծալվող iPhone-ը։ Բայց, iPhone Duo-ն այս պատմության միակ նորույթը չէ։ Apple-ը միաժամանակ թարմացրեց իր ամենահայտնի պրոդուկտների շարքերը՝ ներկայացնելով iPhone 18 Pro և iPhone 18 Pro Max, նոր Apple Watch Series 12, Apple Watch Ultra 4 և AirPods 5։ Այսպիսով, 2026 թվականը Apple-ի համար դարձավ ոչ միայն հերթական տեխնոլոգիական թարմացման, այլև նոր ուղղությունների տարի։ Եկեք տեսնենք՝ ինչ է պատրաստել Apple-ը։
iPhone Duo․ Apple սմարթֆոնի նոր ձևաաչափ
Մինչև այժմ ծալվող սմարթֆոնների աշխարհում կարելի էր հանդիպել, հիմնականում, Android սմարթֆոններ։ 2026-ին Apple-ը վերջապես միացավ այս մրցավազքին։ iPhone Duo նորույթը Apple-ի առաջին ծալվող iPhone-ն է, և հենց դրա շնորհանդեսն էր միջոցառման ամենասպասված պահերից մեկը։ Փակ վիճակում սարքը պահպանում է սովորական սմարթֆոնի կոմպակտ ձևաչափը, իսկ բացելուց հետո վերածվում է ավելի մեծ էկրանով սարքի, որը հիշեցնում է փոքր պլանշետ։ Մեծ էկրանը լրացուցիչ տարածք է ապահովում աշխատանքի, բովանդակություն դիտելու և միաժամանակ մի քանի հավելված օգտագործելու համար։
iPhone Duo-ն աշխատում է A20 Pro չիպով, հասանելի է մինչև 2 TB հիշողությամբ և աջակցում է Apple Pencil-ին։ Մի խոսքով՝ iPhone Duo-ն այն դեպքն է, երբ սմարթֆոնը պարզապես չի բացվում, այլ փոխում է իր դերը․ գրպանում՝ հարմարավետ Apple սմարթֆոն, բացված վիճակում՝ մեծ էկրանով աշխատանքային ու ժամանցային սարք։ Եվ հենց այս երկակի փորձառությունն է այն դարձնում Apple-ի 2026 թվականի ամենաքննարկվող նորույթներից մեկը։
iPhone Duo-ն ներկայացավ երկու երանգով՝ աստղային սպիտակ (Star White), և մուգ կապույտ (Night Sky)
iPhone 18 Pro և iPhone 18 Pro Max․ Pro շարքը նոր մակարդակում
Եթե iPhone Duo-ն Apple-ի նոր ուղղության սկիզբն է, ապա iPhone 18 Pro և iPhone 18 Pro Max-ը ընկերության դասական ֆլագմանների շարքի հաջորդ քայլն են։ Նոր Pro մոդելները ստացել են A20 Pro չիպը, կատարելագործված տեսախցիկներ և ավելի երկար մարտկոցի աշխատանք։ Apple-ը հատկապես մեծ ուշադրություն է դարձրել լուսանկարչությանը և տեսանկարահանմանը։ Նոր՝ 48 ՄՊ հիմնական տեսախցիկը ստացել է փոփոխական բացվածք, ինչը թույլ է տալիս ավելի ճկուն աշխատել տարբեր լուսավորության պայմաններում։ Սա նշանակում է, որ iPhone-ի տեսախցիկը դառնում է ավելի մոտ պրոֆեսիոնալ ֆոտոխցիկների տրամաբանությանը․ տարբեր պայմաններում այն կարող է ավելի արդյունավետ կառավարել լույսի քանակը և ստանալ ավելի բնական արդյունք։
Իսկ ո՞րն է տարբերությունը Pro-ի և Pro Max-ի միջև
Երկու մոդելն էլ առաջարկում են բարձր կատարողականություն և պրոֆեսիոնալ տեսախցիկային հնարավորություններ, սակայն Pro Max-ը շարունակում է մնալ այն տարբերակը, որը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են առավել մեծ էկրան և առավել երկար մարտկոցի աշխատանք․ iPhone 18 Pro Max -ը կարող է ապահովել մինչև 45 ժամ վիդեոյի նվագարկում։ Այսինքն՝ եթե iPhone-ը ձեզ համար ոչ միայն հաղորդակցության միջոց է, այլև աշխատանքային գործիք, տեսախցիկ, ժամանցի կենտրոն և ամենօրյա օգնական, Pro Max-ը շարունակում է մնալ ամենահզոր տարբերակներից մեկը։
iPhone 18 Pro և iPhone 18 Pro Max մոդելները ներկայացվեցին չորս գույնով՝ սև, արծաթագույն, սառցե կապույտ և նոր՝ հարուստ բորդո երանգով (Burgundy՝)։
Apple Watch Series 12․ ոչ միայն ժամացույց
Apple Watch Series 12 նորույթն առաջարկում է առողջության և ֆիզիկական ակտիվության վերահսկման ավելի զարգացած հնարավորություններ։ Նոր մոդելը ստացել է S11 չիպ, նոր սենսորներ և առողջության մոնիթորինգի կատարելագործված հնարավորություններ։ Apple-ը ներկայացրել է նաև նոր Health Sensing System, որի նպատակն է ավելի մանրամասն տվյալներ տրամադրել օգտատիրոջ առողջության և սրտի աշխատանքի վերաբերյալ։ Այստեղ Apple-ի գաղափարը բավական պարզ է․ ձեր ձեռքի ժամացույցը պետք է ոչ միայն ցույց տա ժամը, այլև օգնի ավելի լավ հասկանալ ձեր առօրյա ակտիվությունն ու առողջական տվյալները։
Apple Watch Series 12-ի ալյումինե տարբերակները հասանելի են մուգ բրոնզագույն (Dark Bronze), սև (Black), բաց ոսկեգույն (Light Gold) և տիեզերական մոխրագույն (Space Gray), իսկ տիտանե տարբերակները՝ փայլուն ոսկեգույն (Radiant Gold) և բնական տիտան (Natural Titanium) երանգներով։
Apple Watch Ultra 4․ նրանց համար, ովքեր սովորականը քիչ են համարում
Եթե սովորական Apple Watch-ը ձեզ համար չափազանց «սովորական» է, Apple-ն ունի Ultra շարքը։ Apple Watch Ultra 4 -ը ստեղծված է ավելի ակտիվ կենսակերպ ունեցող օգտատերերի համար։ Նոր մոդելն առաջարկում է ավելի դիմացկուն կառուցվածք, նոր սերնդի S11 չիպ, կատարելագործված սենսորներ և երկար մարտկոցի աշխատանք։ Այն նախատեսված է նրանց համար, ովքեր ժամացույցից ավելին են սպասում՝ մարզումներ, երկար ճանապարհորդություններ, բացօթյա ակտիվություն և ավելի ինտենսիվ օգտագործում։
Apple Watch Ultra 4 մոդելը հասանելի է բնական տիտան (Natural Titanium) և սև տիտան (Black Titanium) գույներով
AirPods 5․ երբ երաժշտությունը դառնում է ավելի խելացի
Apple-ի 2026 թվականի նորույթների ցանկը չէր կարող ամբողջական լինել առանց նոր AirPods-ի։ AirPods 5 -ը շարունակում է Apple-ի անլար ականջակալների պատմությունը՝ ավելացնելով նոր հնարավորություններ և ավելի խելացի աուդիո փորձառություն։ Նոր մոդելն առաջարկում է աղմուկի չեղարկման գործառույթ (ANC), հարմարվղ ձայն (Adaptive Audio) և խոսակցությունները իրական ժամանակում թարգմանելու հնարավորություններ։ Այսինքն՝ AirPods-ը աստիճանաբար դուրս է գալիս պարզապես «երաժշտություն լսելու ականջակալ» կատեգորիայից։
2026-ը Apple-ի համար շրջադարձային տարի է
Եթե մեկ նախադասությամբ նկարագրենք Apple-ի 2026 թվականը, կարելի է ասել՝ ընկերությունը թարմացրեց ոչ միայն սարքերը, այլև դրանց օգտագործման գաղափարը։ iPhone Duo-ն ընկերության համար նոր կատեգորիայի սկիզբ է։ iPhone 18 Pro և Pro Max-ը շարունակում են զարգացնել կատարողականությունն ու բջջային լուսանկարչությունը։ Apple Watch Series 12 և Ultra 4 սմարթ ժամացույցները ավելի են խորասուզվում առողջության և ակտիվ կենսակերպի ոլորտ։ Իսկ AirPods 5-ը շարունակում է Apple-ի ճանապարհը դեպի ավելի խելացի և անհատականացված աուդիո։ Բայց այս ամենի կենտրոնում մեկ ընդհանուր գաղափար կա՝ Apple-ը ցանկանում է, որ տեխնոլոգիան ավելի քիչ զգացվի որպես տեխնոլոգիա և ավելի շատ՝ որպես բնական մաս առօրյայի։
Apple նրույթները Հայաստանում հասանելի են AllSell-ում՝ լավագույն գնով և երաշխիքով։





























