News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այն, որ տոնավաճառների առեւտրականները դուրս են եկել փողոց եւ բողոքի ակցիաներ են իրականացնում, մեղավոր են լրագրողներն ու ընդդիմությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ):

Նրա խոսքով՝ մարդկանց դժգոհությունը լսվել է եւ քայլեր են ձեռնարկվում այդ խնդիրները լուծելու համար: «Մարդկանց բողոքը լսվել է, մենք գիտենք էդ բողոքն ինչի մասին է եւ փորձում ենք լուծել: Իսկ դուք ժամանակից շուտ ինչի՞ եք ուզում գրգռեք, մարդուն հանեք ոտի, չգիտեմ ինչ անեք: Այսինքն՝ դուք ժուռնալիստներով էնքան խելոք եք, իրանց կողմից եք, մենք էլ դեմ ենք հա՞ էդ ամեն ինչին»,- լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերվում առեւտրականների բողոքին, այսպես պատասխանեց ՀՀԿ-ական գործարար պատգամավորը:

Դիտարկմանը, որ ժողովուրդն առանց լրագրողների գրելու էլ ոտքի է կանգնել, նա պատասխանեց. «Առանց այն էլ ոտքի է ելել, որովհետեւ սխալ ճանապարհ ա գնում: Մենք իրանց բացատրում ենք, որ չի կարելի ընկնել ընդդիմության խելքի հետեւից: Ընդդիմությունն էսօր ուզենա, ամբողջ ժողովրդին կհանի ոտի, ինչ ա ինքը նորից գա իշխանության, նորից թալանի ու վերջ»:

Հարցին, թե մարդիկ բարձր հարկերից են բողոքում, ի՞նչ կապ ունի ընդդիմությունը, Աշոտ Աղաբաբյանն արձագանքեց. «Ընդդիմությունն է փողոց հանում մարդկանց, որը չի կարելի: Հանգիստ պըտի նստեն իրանց տեղը, մինչեւ էս խնդրի լուծումը տան»:

Այն դիտարկմանը, որ կառավարությունը հիմնավորում է, թե սրանով փորձում է խոշորների դեմ պայաքարել, Աղաբաբյանը պատասխանեց.  «Խոշորները թուղթ չունեն, պտի պատժվեն»: Հարցին, թե կառավարությունը խոշորների տեղը չգիտի՞, նա պատասխանեց. «Շատ էլ լավ գիտի, թող գտնի պատժի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ