News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Մովսես գյուղում տեղի ունեցած դանակահարությունը ոչ թե ուսուցչի ու աշակերտի մեջ էր, այլ երիտասարդ համագյուղացիների: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը նշեց, որ համագյուղացի երիտասարդներ են՝ 23-25 տարեկան, վիճաբանել են եւ արդյունքը եղել է դանակահարություն: «Աշակերտ չէ, մեր գյուղի բնակիչ է, ջահելներ են երկուսն էլ, կոնկրետ չգիտեմ, թե ինչ է եղել, խոսք խոսքի է հասել, չեն հասկացել իրար, էդպես կռվել են ու դանակահարել են»,-ասաց գյուղապետը: Նա նշեց. որ դեպքի հետ կապված զրուցել է իր ազգականի՝ Արմեն Ավալյանի հետ, բայց ճանաչում է նաեւ Անդրանիկին, ով մի քիչ աշխույժ երիտասարդ է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ ահազանգը ստացել են հոկտեմբերի 16-ին հիվանդանոցից, ըստ որի՝ «ձախ հետույքային» շրջանի վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 24-ամյա Ա. Ա.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գյուղամիջում վիճաբանության ժամանակ նշված վնասվածքը կտրող, ծակող գործիքով հասցրել է 23-ամյա Ա.Ա.-ն: Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր, դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն:

Նշենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել է, թե իր տեղեկություններով` Տավուշի մարզի գյուղերից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել: Օրեր առաջ մարզի հիվանդանոց են տեղափոխել մի երիտասարդ տղայի` Անդրանիկ Այդյանին` ձախ հետույքային շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Պարզվում է` նրան վնասվածք հասցրել է ուսուցիչ Արմեն Ավալյանը: «Անդրանիկը երկար ժամանակ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում եւ օրերս է տեղափոխվել Հայաստան: Նա դասերի ընթացքում ծաղրել է ուսուցչին, եւ վերջինս, այլեւս չդիմանալով տղայի ծաղրուծանակին, դանակով հարվածել է նրա հետույքին: Այդ պահին դասարանում լուրջ իրարանցում է սկսվել, Անդրանիկի համադասարանցիները դուրս են փախել դասասենյակից եւ աղմուկ բարձրացրել: Դպրոցի տնօրինությունը տղային շտապ տեղափոխել է հիվանդանոց: Հետագայում կողմերը հաշտվել են, եւ միջադեպը հարթվել է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը»,-գրել է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ