News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քաջարանում ամուսինները թունավորվել էին շմոլ գազից, ինչի պատճառով էլ ամուսինը մահացել էր, կինը՝ վիրավորվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը:

Ամուսինը 37-ամյա Կարապետյանն է, կինը՝ 38-ամյա Անժելա Հարությունյանը, նրանք ունեն մի տղա՝ 12 տարեկան, ով դեպքի ժամանակ տանը չի եղել:

Քաղաքապետն ասաց, որ կնոջը տեղափոխել են Երեւան: Ըստ տեղեկությունների՝ նրանք թունավորվել են, պատճառը՝ գազի արտահոսքն է: Կինը աշխատում է դպրոցում, ամուսինն էլ՝ կոմբինատում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ԱԻՆ-ում հոկտեմբերի 19-ին, ժամը 19.31-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. լոգարանի հատակին հայտնաբերվել է 37-ամյա Ա. Կ.-ի դին: 36-ամյա Ա. Հ.-ն հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Դատարանը կալանել է կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ունեցվածքն ու հաշիվները
Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել  նրան
2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Ամենաշատ