News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Տիկնիկային թատրոնում «Կոմա նոստրա» ներկայացման ժամանակ ինքնազգացողությունը վատացած դերասան Նարեկ Դուրյանին տեղափոխել են  «Մալաթիա» հիվանդանոց: NEWS.am-ի թղթակցին հիվանդանոցից հայտնեցին, որ նա այժմ գտնվում է սրտաբանական բաժանմունքում: Վերջինիս մոտ սրտի նոպա է, բայց գիտակցությունը տեղն է: Այժմ սիրված դերասանին հետազոտում են, այսօր նա հաստատ կմնա հիվանդանոցում: Իսկ թե ինչ բուժում կնշանակվի, ինչ կարվի, պարզ կլինի հետազոտություններից հետո:

Նշենք, որ Նարեկ Դուրյանը ավելի վաղ եւս սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել: Այս անգամ հենց ներկայացման ժամանակ նա ասել է, թե »սիրտս ցավում է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայտնի եւ սիրված դերասան Նարեկ Դուրյանը ներկայացման ժամանակ վատացել է:  Դերասանը վատացել է հենց բեմի վրա՝ «Կոմա նոստրա» ներկայացման ժամանակ: Քիչ առաջ ժամանել է «Շտապօգնությունը» եւ այժմ նրան տեղափոխում են հիվանդանոց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ