News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Turan-ը հայտնում է, որ Ադրբեջանում չգրված արգելք է սահմանվել հանրային վայրերում  սիրահար զույգերի, անգամ նշանվածների համատեղ զբոսանքների վրա:

Ըստ ոստիկանների՝ ոստիկանները ոչ միայն իրար ձեռք բռնած զույգերին է դիտողություն անում, այլեւ պարզապես կողք կողքի քայլողներին:  Զույգերին փողոցի մեջտեղում վիրավորում են, հետո ոստիկանական բաժանմունք տանում: Այնտեղ ամուսնության, նշանադրության կամ ընկերություն անելու  վերաբերյալ ապացույցներ են պահանջում: Հետաքրքիր է՝ ընկերություն անելու  վերաբերյալ ի՞նչ փաստաթուղթ կարելի է ներկայացնել:  Բողոքողները հայտնել են, որ եթե ամուսնությունը հաստատող փաստաթուղթ չկա, զույգին տուգանում կամ կալանավորում են: Ընդ որում՝ տուգանքը բավական խոշոր է՝ 1 200-1 600  դոլար:

Ամենից շատ քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան համալսարանների մոտ, որոնք տղա-աղջիկ զույգ տեսնելով սկսում են հետեւել: Նրանք հաճախ անգամ խուլիգանական հայտարարություններ են հնչեցնում աղջիկների հասցեին, որպեսզի կռիվ հրահրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ