News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հնարավոր է, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվողը մեղավոր է նաեւ մեկ այլ հանցագործության կատարման մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը:

Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը Հայաստանի եւ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից մեղադրվում է ծանր հանցագործություն կատարելու մեջ: Այսպես, ռուսական կողմը նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել՝ դասալքության եւ սպանության փաստի առիթով: Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ հարուցել է, սակայն առայժմ հայտնի է միայն մեկ հոդվածի՝ սպանության մասին:

Ռուս սահմանապահների կողմից հայ-թուրքական սահմանին ձերբակալված զինվորին տարել են ռազմաբազա, որտեղ էլ նա մինչ օրս պահվում է:

Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պարզաբանմամբ, Պերմյակովի կողմից ենթադրաբար կատարված հանցագործությունների շարքից մեկն իրականացվել է ռուսական բազայում, այսինքն՝ ՌԴ տարածքում, ինչը ենթադրում է, որ քննությունը վարելու է ռուսական կողմը: Հետագա հանցագործությունները եւ Ավետիսյանների ընտանիքի գնդակահարությունն իրաանացվել է Հայաստանի տարածքում, որոնց քննությամբ զբաղվում է հայկական կողմը:

Անունը բացահայտել չցանկացած աղբյուրի փոխանցմամբ, հնարավոր է, որ զորամասից դասալքությանը նախորդել է մեկ այլ հանցագործություն՝ սպանություն, որի հետ կապված ռուսական իրավապահները գործ են հարուցել: Չի բացառվում, որ հենց դա էլ դարձել է ռազմաբազայից փախուստն ու հետագա ողբերգությունը:

Հունվարի 12-ի վաղ առավոտյան սեփական տանը գնդակահարվեց Ավետիսյանների ընտանիքի 6 անդամ: Զոհերի թվում է նաեւ 2-ամյա աղջնակ: Իսկ վիրավորված 6 ամսական Սերյոժան հիվանդանոցում է: Հետաքննության՝ ռուսական կողմի անցկացման մասին որոշումը բուռն վրդովմունք առաջացրեց հասարակության շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ