News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նրանց, ովքեր դավաճանում են իրենց երկրորդ կեսին, ամենից շատ են հաջողում քաղաքական կարիերայում: Հոգեբան Լյուսի Ռեդֆորդի կարծիքով, դավաճանողները կարծում են, որ իրենց անհնար է հասկանալ: Եթե անգամ դա տեղի է ունենում, նրանք ջրից չոր դուրս գալու հույս են ունենում: Նույնն է նաեւ քաղաքական գործիչների պարագայում:

Հետազոտողներն ուսումնասիրել են իրենց զուգընկերներին դավաճանած 1.000 հոգու տվյալները: Նրանցից 235-ը քաղաքական գործիչ են եղել: Նրանք պետական գերատեսչությունների ղեկավարներ, խորհրդարանի անդամներ, տեղական պատգամավորներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել: Ըստ Meddaily.ru-ի, մյուս մասնագիտությունների տեր անձանց շրջանում միջինը 110 դավաճաններ են եղել:

Ամուսնացած մարդկանց ծանոթությունների կայքից Քլեր Փեյջն ասում է, որ կայքի ծառայություններից հաճախ օգտվում են քաղաքական գործիչները: Դա զարմանալի չէ, քանի որ ամուսնությունները հաճախ հաշվարկի արդյունք են լինում, օրինակ, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ նրա կնոջ՝ Հիլարիի պարագայում:

Իրենց դավաճանությամբ հայտնի են Բիլ Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջոն Փրեսքոթը եւ բրիտանացի լեյբորիստ-պատգամավոր Դեւիդ Բլանքեթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ