News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փարիզում տեղի մահմեդական համայնքի ճնշմամբ ցուցադրությունից հանել են «Լռություն» կոչվող արտ-ցուցանմուշը:

Արվեստի գործն իրենից ներկայացնում է մի քանի աղոթագորգ, որոնց վրա բարձրակրունկ կոշիկներ են տեղադրված (մահմեդական հավատացյալներին չի թույլատրվում այդ գորգերի վրա կոշիկով կանգնել): Մահմեդական համայնքի ներկայացուցիչները տեղական իշխանություններին զգուշացրել են, որ «Լռությունը» կարող է «անվերահսկելի եւ անպատասխանատու միջադեպեր» հրահրել:

The Telegraph-ի փոխանցմամբ, աշխատանքի հեղինակ Զուլիխա Բուբդելլան, ում ստեղծագործությունը նախկինում ցուցադրվել է Փարիզում, Նյու Յորքում, Բեռլինում եւ Մադրիդում, հայտարարել է, որ պատճառը, հավանաբար, Փարիզում վերջերս տեղի ունեցած ահաբեկչություններից հետո «բարձր հուզականությունն է»: Նրա խոսքով, ինքը ոչ ոքի սադրել չի ցանկացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ