News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Անգլիական Հենրիխ VIII թագավորի երրորդ կնոջ՝ Ջեյն Սեյմուրի դիմանկարում կարող է պատկերված լինել միապետի երկրորդ կինը՝ Աննա Բոլեյնը: Ըստ The Daily Mail-ի, Սան Խոսեում Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցիացիայի ամենամյա համաժողովում ելույթի ժամանակ նման ենթադրություն է հայտնել ամերիկյան գիտնական Ամիտ Ռոյ-Չաուդհերին:

Իր հետազոտության համար փորձագետն օգտագործել է Աննա թագուհու միակ «անվիճելի» պատկերը. բրիտանական թանգարանի հավաքածուի Moost Happi մեդալիոնը: Ռոյ-Չաուդհերին դեմքի ճանաչման համակարգչային տեխնոլոգիա է կիրառել եւ նմանություն գտել այդ պատկերի եւ այն դիմանկարի միջեւ, որում, ինչպես համարվում է, պատկերված է Սեյմուրը:

Gazeta-ի փոխանցմամբ, գիտնականները նաեւ ենթադրում են, որ Լոնդոնի դիմանկարային ազգային պատկերասրահում գտնվող Բոլեյնի դիմանկարները, ամենայն հավանականությամբ, նրա նկարները չեն: Ըստ The Telegraph-ի, Բոլեյնի բազմաթիվ դիմանկարներ ոչնչացվել են 1536 թվականին նրան մահապատժի ենթարկելուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ