Ադրբեջանական կողմն այսօր՝ մարտի 26-ին, կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի ուղղությամբ. բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Այս մասին NEWS.am-ին ասաց Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը:
Նա հայտնեց, որ հակառակորդը կրակել է դաշտում աշխատող գյուղացիների եւ նրանց մեքենայի վրա:
«Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան, միայն մեքենան է վնասվել»,- ասաց գյուղապետը:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ էր, եղել են մասնակի կրակոցներ: