News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքական մամուլւ առաջին էջերում է հայտնվել Հայաստանի նախագահի հարցազրույցը թուրքական CNNturk-ին։

Ինչպես գրել է CNNturk-ը Հայաստանի նախագահը նշել է, որ այս տարածաշրջանում թե հայերն են, թե թուրքերը եւ հայերը չեն ընտրել հարեւան լինելը։

«Եթե Թուրքիան վավերացներ արձանագրությունները, ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելը Թուրքիային ուղղված քաղաքական ուղերձ էր։ Մենք հետ չենք կանել մեր ստորագրությունը։ Եթե Թուրքիան վավերացնի, մենք էլ կվավերացնենք»,-ասել է Հայաստանի նախագահը։

Անդրադառնալով Դավութօղլուի վերջին ուղերձին, նախագահ Սարգսյանը ասել է. «Այն ուղղված էր միջազգային հանրությանը։ Հուսով եմ՝ նախագահ Էրդողանը ապրիլի 24-ին ավելի ուժեղ հայտարարությամբ հանդես կգա եւ կկարգավորի հարաբերությունները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ