News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ մթերքի գինն ազդում է սպառողների ընկալման վրա: Նույնիսկ ամենաէժան եւ անորակ գինին կարող է համեղ թվալ, եթե մարդը հավատում է, որ այն թանկ արժե:

Հետազոտողները երկու գիտափորձ են անցկացրել: Առաջինի ընթացքում կամավորները 5 տարբեր գինի են համտեսել, որոնց մեկ շիշը, ըստ գնացուցակների, արժեցել է 90, 45, 35, 10 եւ 5 դոլար: Իսկ իրականում մարդիկ միայն երեք տեսակի գինի են համտեսել՝ երեք տարբեր գնով:

Երկրորդ փորձի ժամանակ մասնակիցները կաթնային կոկտեյլ են համտեսել. մեկը՝ սովորական, իսկ երկրորդի դեպքում նշված է եղել «բնական» կամ «ցածր կալորիականությամբ»: Իսկ իրականում տուփերում նույն կոկտեյլն է եղել:

Ըստ Gazeta-ի, փորձի արդյունքները ցույց են տվել, որ երբ մարդիկ իմացել են, թե ինչ արժե այս կամ այն գինին, կամ ինչպիսին է այս կամ այն կաթնային կոկտեյլը, ազդել է փորձի բոլոր մասնակիցների համային զգացողության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ