News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անգլիայից հոգեբանների խումբը հանգել է եզրակացության, որ սմարթֆոն օգտագործող մարդկանց մոտ կարող է կախվածություն առաջանալ: Լոնդոնյան մասնագետների խոսքով, «սմարթֆոնային հիվանդությունը» կարող է առաջանալ, եթե մարդը երկար ժամանակ բջջային հեռախոս է օգտագործում կամ առանց դրա չի պատկերացնում իր կյանքը, նույնիսկ գիշերը:

Գիտնականները հայտարարել են, որ դա 21-րդ դարի մարդկանց հատուկ հիվանդության նոր տեսակ է: Այդ ֆենոմենը առողջության հետ կապված լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Վերլուծելով հետազոտության արդյունքները՝ գիտնականները պարզել են, որ օգտատերերի 13%-ը «սմարթֆոնային կախվածություն» ունի:

Որքան շատ ժամանակ է մարդը տրամադրում սմարթֆոնին, այնքան մեծ է այդ կախվածության առաջացումը, որը կարող է նարցիսիզմի պատճառ դառնալ. ըստ գիտնականների՝ ավելի վտանգավոր ախտորոշում, քան նեվրոզն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ