News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինդոնեզական Աչեխ գավառում օրենք է ընդունվել, որը դպրոցներում առանձին կրթություն է նախատեսում: Շրջանի իշխանությունները նաեւ մտադիր են տղամարդկանց եւ կանանց արգելել միասին մոտոցիկլով երթեւեկել:

«Այն, ինչ հիմա մենք անում ենք, ընդունված է բոլոր ավանդական իսլամական դպրոցներում»,- գավաթի օրենսդիր մարմնի անդամ Ֆաուզան Համզայի խոսքերն է մեջբերում Reuters-ը:

Ըստ Lenta-ի, ապրիլին Հյուսիսային Աչեխի իշխանությունները հավանության են արժանացրել օրենքը, որը բնակիչներին պարտավորեցնում է ամեն գիշեր Ղուրան կարդալ: 2014 թվականի հոկտեմբերին էլ Աչեխում նույնասեռական կապերն արգելող օրենք է ընդունվել: Օրենքը խախտողները մտրակի 100 հարված են ստանում:

Աչեխն Ինդոնեզիայի միակ գավառն է, որտեղ շարիաթի խիստ կանոններ են գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ