News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բազմաթիվ մարդիկ երազում անիրական պատկերներ են տեսնում, խոսում են կենդանիների հետ կամ գերբնական ունակություններ են ունենում: Միլանի համալսարանի մասնագետներն այդպիսի երազները համեմատել են փսիխոզի հետ, քանի որ մարդը հեշտությամբ հեռանում է իրականությունից եւ սխալ եզրակացություններ անում:

Ըստ The Daily Mail-ի, գիտնականների նոր հետազոտությանը 12 կամավոր է մասնակցել: Նրանց խնդրել են երազների օրագիր վարել՝ մանրամասն նկարագրելով 7 երազ: Բացի այդ, մասնակիցները գրել են այն ամենը, ինչ արել են օրվա ընթացքում: Նրանց նաեւ պատկերներ են ցուցադրել եւ խնդրել դրանց հիման վրա երեւակայական պատմություններ գրել:

Հետազոտության մասնակիցների երազներն ավելի տարօրինակ են եղել, քան նրանց երեւակայությունները: Մեկ ամիս անց կամավորներին ՄՌՏ-ի հետազոտության են ենթարկել: Այդ ընթացքում նրանք լսել են իրենց իսկ հաշվետվություներն ու փորձել հիշողության մեջ կենդանացնել իրադարձությունները, երազներն ու երեւակայությունները:

MedDaily-ի փոխանցմամբ, մասնագետներն արձանագրել են. երազներն ու երեւակայություններն ակտիվացրել են գլխուղեղի աջ կիսագնդի հատվածը, որը կապված է բառերի, նշանակության եւ դատողությունների հետ:

Գիտնականները կարծում են, որ երազներում տարօրինակությունները ի հայտ են գալիս այն պատճառով, որ ուղեղը փորձում է խորհրդանշական բացատրություն տալ ուժեղ ու հակասական էմոցիաներին: Ամեն դեպքում, ոչ բոլոր երազներն են տարօրինակ եւ անիրատեսական: Այնպես որ՝ պետք չէ դրանք հալյուցինացիաների կամ փսիխոզի հետ շփոթել: Դրանք ավելի շուտ երեւակայության ծայրահեղ արտահայտություն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ