News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գիտնականները հերթական անգամ ուշադրություն են հրավիրել ավելորդ քաշի խնդրի վրա: Վերջերս Պրահայում կայացած Եվրոպական կոնգրեսում հետազոտողները ներկայացրել են ավելի քան 8 տարի կատարած աշխատանքի արդյունքները:

Այդ ընթացքում մասնագետները 9.300 երիտասարդ իսպանուհիների, որոնք համաձայնել են մասնակցել գիտափորձին: Կամավորներին բաժանել են երեք խմբի՝ ծովի մակերեւույթից իրենց տան գտնվելու բարձրությանը համապատասխան:

Ըստ Planet today-ի, արդյունքում մասնագետները հանդես են եզրակացության, որ ծովի մակերեւույթից առնվազն 450 մետր բարձրությամբ գտնվող լեռներում կյանքը 13%-ով նվազեցնում է ճարպակալման վտանգը:

Պատճառը միայն այն չէ, որ մարդն ավելի շատ ուժ, հետեւաբար՝ կալորիա է ծախսում այդ բարձրությունը հաղթահարելու համար, այլեւ այն, որ լեռներում թթվածնի ոչ մեծ կենտրոնացումը մարդուն օգնում է երկար ժամանակ բավականաչափ կուշտ զգալ, ինչն էլ թույլ է տալիս ազատվել ավելորդ կիլոգրամներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ