News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լիմասոլում հունիսի 7-ին կայանալու է բարձրակրունկ կոշիկներով ավանդական վազքարշավը: Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է նախապես էլեկտրոնային փոստով կապ հաստատեն կազմակերպիչների հետ:

Կարելի է մրցել անհատական կամ 3 հոգանոց թիմով: Մրցույթի մասնակիցները պետք է բարձրակրունկ կոշիկներով հաղթահարեն 50 մետր տարածությունը: Մասնակցել կարող են 18 տարեկանից բարձր աղջիկները, առնվազն 7 սմ-անոց կրունկով կոշիկներով: Երեք ամենաարագ աղջիկները մրցանակներ կստանան:

Ըստ Travel-ի, բարձրակրունկ կոշիկներով վազքարշավն առաջին անգամ անցկացվել է 1986 թվականին, Վաշինգտոնում: Այդ ժամանակ մրցույթին մասնակցել է կանացի հագուստ հագած տղամարդիկ:

Ավելի ուշ մրցույթը սկսել են անցկացնել նաեւ Եվրոպայում, իսկ Կիպրոսում այն կայանալու է արդեն չորրորդ անգամ, Ռուս-կիպրական փառատոնի շրջանակում: Ամեն տարի մրցույթին մեծ թվով մարդիկ են հետեւում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ