News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բրիտանիան Արեւմուտքի ամենախնդրահարույց երկրներից է կանանց շրջանում ալկոհոլ օգտագործելու տեսանկյունից: Հետազոտությունը ցույց է տվել, որ եթե այդ երկրի կանայք լավ կրթություն ունեն, երկու անգամ ավելի շատ դժվարություններ ունեն ալկոհոլային խմիչքների հետ կապված: Իսկ տղամարդկանց պարագայում կրթությունը որեւէ կերպ չի ազդում ալկոհոլի օգտագործման վրա:

Ըստ Meddaily-ի, գիտնականները կարծում են, որ կրթված բրիտանուհիները շատ են խմում, որպեսզի հավասարվեն տղամարդկանց: Դա սոցիալական հավասարության հակառակ կողմն է:

Կրթությունը, հետեւաբար՝ բարձր աշխատավարձով լավ աշխատանքն ավելացնում է պատասխանատվության չափը, սթրեսի մակարդակը, կանայք ներգրավվում են տղամարդ գործընկերների շրջապատում, արդյունքում անցնում են չափը: Ամենից հաճախ նման խնդիրներ են ունենում 45-64 տարեկան կանայք: Իսկ ամենից տարածված խմիչքը գինին է:

Մասնագետներն այս եզրահանգումները կատարել են 40 երկրներում, այդ թվում՝ Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում, Իռլանդիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում անցկացված հետազոտության արդյունքում:

Արդյունքում Մեծ Բրիտանիան հայտնվել է ցանկի 11-րդ հորիզոնականում: Իսկ ամենաշատը խմում են Էստոնիայում, որին հետեւում են Ավստրիան, Ֆրանսիան, Իռլանդիան եւ Չեխիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ