News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բժշկական ամենախոշոր տեղեկատվական կենտրոնը՝ հանրապետական գիտաբժշկական գրադարանը (ՀԳԲԳ), սկսել է գործել նաեւ էկո տարբերակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ստեղծված այգին այլընտրանքային հրաշալի միջավայր է՝ մասնագիտական քննարկումների, տարբեր դասընթացների կազմակերպման եւ ընթերցանության համար:

Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը 2 մլն դրամ է հատկացրել՝ երբեմնի հողածածկ տարածքը կանաչապատելու, այգի ստեղծելու, եղանակային տարբեր պայմաններին հարմարեցված գրապահարաններ տեղադրելու եւ էլեկտրոնային շտեմարաններից օգտվելը հնարավոր դարձնելու համար: Էկո-գրադարանին տրամադրվել է նաեւ արտոնագրված ծրագրով ներբեռնված եւ համապատասխան գրականությամբ ապահովված՝ 5 պլանշետ:

«Առհասարակ, կանաչ գոտիների պահպանման եւ ստեղծման գաղափարը կարեւորվում է ամբողջ աշխարհում: Էկոլոգիական այս տարածքը կրթական հրաշալի միջավայր է առողջության իրական արժեքը գնահատողների՝ բժիշկների համար: Իր տեսակի մեջ եզակի այս գրադարանն անչափ կարեւոր է նաեւ բնապահպանական տեսանկյունից: Այսօրինակ նախաձեռնության հիմքում լավ եւ կայուն ապագա ստեղծելու մոտեցումն է: Քաղաքակիրթ, առողջ եւ կիրթ միջավայրում ապրելու ձգտումը պետք է իրականացնել երկարաժամկետ ծրագրերով: Մենք այնտեղ ենք՝ որտեղ կա այս մոտեցումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արդեն 76 տարի գործող գիտաբժշկական գրադարանում կենտրոնացված է ավելի քան կես միլիոն միավորից կազմված՝ կենսաբժշկական գրականության եւ տեղեկատվական աղբյուրների լավագույն հավաքածու: Այստեղ կան բժշկական էլեկտրոնային եւ տպագիր գրքեր, ամսագրեր, սեղմագրեր, լազերային սկավառակներ եւ տեսալսողական նյութեր:

«Բացօթյա ընթերցարանը խրախուսում է ընթերցանության, հատկապես՝ էլեկտրոնային ընթերցանության գործառույթը։ Վերջինս շատ կարեւոր է, քանի որ գրադարանն այսօր տրամադրում է հիմնականում Springer Link հրատարակության՝ արտոնագրված էլեկտրոնային բժշկական գրքեր եւ ամսագրեր: Բացօթյա ընթերցարանը կարող է հաճելի միջավայր դառնալ այդ գրականությունը ընթերցելու համար»,-ասել է հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանը։

Գրադարանի գործունեությանը կարող եք ծանոթանալ պաշտոնական՝ www.medlib.am կայք էջից:

ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:

Տպել
Ամենաշատ