News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Կիեւյան կամրջից երեկ՝ օգոստոսի 3-ին, կինը փորձել է ցած նետվել սոցիալական եւ անձնական խնդիրների պատճառով: NEWS.am-ի տեղեկություններով՝ կինը իր տունը տվել էր վարձով: Վարձակալն էլ իր հերթին էր այն տվել վարձով, եւ ահա բնականարում ապրողները, ովքեր պարտքեր ունեին, վաճառել էին իրերը, այդ թվում՝ տան տիրոջ իրերը, օրինակ՝ արդուկ, գորգ, գազօջախ: Երբ այս ամենը ի հայտ է եկել, կինը բողոքել է իրավապահներին, քրեական գործ է հարուցվել, սակայն կնոջ ամուսինը հայտնել է, որ ինքը տեղյակ է եղել, որ իրերը վաճառել են, ու այդպես գործը կարճվել է: Այժմ նրանք ամուսնալուծված են, կինն էլ բողոքում է գործը կարճելու դեմ: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Կիեւյան կամրջից  մոտ 30 տարեկան մի կին սպառնում է ցած նետվել: Կինն անցել է կամրջի ցանկապատից այն կողմ, նա հայտարարում է, որ «ոստիկաններն իր փողերը կերել են» եւ պահանջում է հանդիպում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Կինն իր հետ բերել է երկու մանկահասակ երեխաներին: Դեպքի վայրում են փրկարարները, ոստիկաններ, «Շտապօգնության» ծառայությունը:

Ոստիկանները կնոջը փորձում են համոզել, որ հրաժարվի իր մտադրությունից: Դեպքի վայր է ժամանել Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, երկարատեւ բանակցությունների արդյունքում հաջողվել է կնոջը ետ պահել ինքնասպանություն գործելու մտքից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Ամենաշատ