News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ազատման հարցը քննչական կոմիտեին չի վերաբերում։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել է քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը։

Հարցին, թե ինչպես եղավ, որ Տիգրան Խաչատրյանի խափանման միջոց կալանքը հանվեց, իսկ քրգործը նրա մասով կարճվեց, Աղվան Հովսեփյանը պատասխանել է. «Այդ հարցը քննչական կոմիտեին չի վերաբերում։ Քննությունից հետո ամեն ինչ պարզ կլինի, բոլոր հարցականների պատասխանը կտրվի»։

Ինպես ավելի վաղ հայտնել էր Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, «Սդղի գյոլի» գործով առերես հարցաքննության ժամանակ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, ինչից հետո ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել ՀՀ դատախազություն՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության հետ կապված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու մասին:

Նրա փոխանցմամբ՝ գործը հսկող դատախազը կուսումնասիրի եւ իր վերաբերմունքը կցուցաբերի այդ հարցի կապակցությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ տուժող կողմը նոր ցուցմունք է տվել, որտեղ հայտնել է, թե իրեն Տիգրան Խաչատրյանը ծեծի չի ենթարկել:

Նշենք, որ հուլիսին տուժող Հարություն Զաքարյանը հայտարարել է, որ հենց Տիգրանն է իր աչքի վնասվածքը հասցրել, ինչից հետո ինքը կորցրել է տեսողությունը։ Տիգրան Խաչատրյանը պնդում է, որ ներկա է եղել վեճին, սակայն որեւէ մեկին վնասվածք չի հասցրել, ինքը միայն փորձել է բաժանել վիճողներին։ Հուլիսի 27-ին Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով վնասվել էր  Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։

Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետեւանքով Մ. Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս։

Տպել
Ամենաշատ