Բուրունդիի մայրաքաղաք Բուժումբուրում բարում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 7 մարդ է մահացել։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։

Զոհերի թվում են բարի սեփականատերն ու նրա զարմիկը։

Ականատեսներից մեկը հայտնել է, որ զինված մարդիկ հրամայել են բոլորին ներս մտնել, ապա անկանոն կրակ են բացել։

Երկրում աճում է լարվածությունը երկարատեւ անկարգությունների ֆոնին, որը սկիզբ է առել երկրի նախագահ Պիեռ Նկուրունզիզայի՝ 3-րդ անգամ առաջադրվելու որոշումից հետո։