Վերջին երեք շաբաթներին Իրանի հարավ-արեւմտյոն երկու նահանգներում խոզի գրիպից 33 մարդ է մահացել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP գործակալությանը:
28 մարդ մահացել է Կերման գավառում, եւս 5 հոգի՝ Սիստան եւ Բելուջիստան գավառներում: Իրանի առողջապահության նախարարությունը նախազգուշացրել է, որ վիրուսը կարող է տարածվել նաեւ երկրի այլ շրջաններում, այդ թվում՝ Թեհրանում: