ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը բազային դրույքը բարձրացրել է մինչեւ 0.25-05 տոկոս։ Սա 2006թ.-ից ի վեր առաջին բարձրացումն է։
Տեսականորեն այս միջոցը կարող է հանգեցնել դոլարի փոխարժեքի աճին եւ դանդաղեցնել ԱՄՆ-ում գնաճը։ Դա կանդրադառնա ինչպես մյուս երկրների արժույթների, այնպես էլ հումքի շուկայի վրա, որտեղ սակարկություններն ընթանում են դոլարով, փոխանցում է «Նորությունների ռուսական ծառայությունը»։
Դաշնային պահուստային համակարգը դրույքները ռեկորդային ցածր մակարդակի վրա էր պահում 7 տարի շարունակ՝ 2008թ. դեկտեմբերից։ Դա ԱՄՆ իշխանությունների արձագանքն էր ճգնաժամին։ Էժան վարկերի միջոցով նրանք փորձում էին վերագործարկել տնտեսությունը։



























