News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կառավարությունը շարունակում է փչացնել Արեւմուտքում իր կերպարը` ազատ չարձակելով քաղբանտարկյալներին: Մի օր Ադրբեջանը կբախվի այդ քաղաքականության հետեւանքներին: Այդ մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության Մակքեյնի ինստիտուտի տնօրեն Դեւիդ Կրամերը, տեղեկացնում է haqqin.az-ը:

«Ադրբեջանի կառավարությունը շանս ուներ ճիշտ քայլ ձեռնարկելու` ազատելով քաղբանտարկյալներին: Սակայն բաց թողեց այդ հնարավորությունը: Փոխարենը, քաղբանտարկյալներին ազատելուց հրաժարմանը զուգահեռ ազատազրկման է դատապարտվել եւս մեկ լրագրող  (Ռաուֆ Միրկադիրովը): Այսպիսով` իրավիճակը գնալով վատանում է», - ասել է Կրամերը:

Քաղբանտարկյալներին ազատելուց հրաժարումը Կոնգրեսում միայն կավելացնի Քրիստոֆեր Սմիթի ակտի կողմնակիցների թիվը, կարծում է Կրամերը: 

Նրա խոսքով, դիվանագիտությունը, հանրային քաղաքականության հնարավորությունները ցանկալի արդյունքների չեն հանգեցրել, եւ այս իրավիճակում այլ ելք չի մնում, քան պատժամիջոցների դիմելը: 

Ինչ վերաբերում է պատժամիջոցների ժամանակավոր շրջանակին, ապա Ռուսաստանի նկատմամբ Մագնիտսկու համանման ակտի քննարկումը սկսվել էր  2010-ին, բայց ընդունվել էր 2,5 տարի անց` 2012-ի վերջին:

Կրամերի կարծիքով, Ադրբեջանին վերաբերող հարցում իրավիճակն առայժմ այն փուլում է, որում  2010-ին Մագնիտսկու ակտն էր:

Կրամերի խոսքով, եթե քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, Սմիթի օրինագիծը կհանվի օրակարգից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անդրեյ Մովսեսյան. ՉԼ-ի եզրափակիչ դուրս կգան «Բարսելոնան» և «Յուվենթուսը»
Մասնագետի կանխատեսում...
Նոբել Առուստամյան. «Յուվեի» բախտը բերեց, որ «Բարսելոնայի» եւ «Բավարիայի» հետ չընկավ
«Բավարիա» - «Բարսելոնա» զույգում հնարավորությունները գրեթե հավասար են...
Ս.Կրիվոխարչենկո. Մխիթարյանի խնդիրները կլուծվեն,երբ «Բորուսսիան» լիովին ուշքի գա
«Բորուսսիային» ավելի հեշտ է լինելու, քանի - որ ֆավորիտը «Յուվենթուսն» է...
Լեհ փորձագետ. Ֆրանսիայի դեպքերը կարող են հանգեցնել քաղաքացիական պատերազմի
Այն, ինչին մենք ականատես ենք լինում, մեղմ ասած, Ֆրանսիայի ղեկավարության սխալների հետեւանքն է, որն ամբողջությամբ վերահսկում է ԱՄՆ-ը...
Քաղաքագետ.Իսլամական արմատականությունը ոչ մի ձեւ չի ընդունում խոսքի ազատությունը
Փարիզում տեղի ունեցած վերջին դեպքերը կարող են տեսականորեն ազդել Ֆրանսիայում ուժերի դասավորության վրա...
Արթուր Պետրոսյանի կանխատեսումը Չեմպիոների լիգայի քառորդ եզրափակչի համար
Անակնկալներ չեն սպասվում...
Ամենաշատ