News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի վերաբերյալ դեռ շուտ է որեւէ բան ասել, կատարվում են հետազոտություններ եւ փորձաքննություններ: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

«Դուք արդեն նկատեցիք, որ քննիչների մեծ խումբ է աշխատում դեպքի վայրում, փորձագետներ: Դեպքի վայրն իրենից շատ լուրջ բան է ներկայացնում, դեպքի վայրը լուրջ է թե կազմակերպչական առումով, թե զննության, մանրամասն հետազոտում ենք այն: Դեպքի վայրի զննությամբ եւ այս պահին կատարվող հետազոտության արդյունքներով որոշում կկայացնենք: Այս պահին շուտ է որեւէ բան հայտնել, մեր անելիքները պարզ կլինեն այսօր եւ վաղը կատարվող հետազոտությունների արդյուքնում: Վարկածները կմշակվեն հետազոտությունների արդյունքների հիման վրա: Շատ եւ շատ հանգամանքներ կպարզվեն միայն մասնագետների եզրակացությամբ»,-ասաց նա:

Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ, թիվ 63 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսում։ Պայթյունն այնքան ուժգին է  եղել, որ լսվել է մի քանի կիլոմետրից, հարեւան շենքերում ապակիներ են կոտրվել։

Ժամը 23.56-ի դրությամբ կա 7 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված  Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:  Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

Կա երկու զոհ, որոնց ինքնությունը չի հաղորդվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի գործի վարույթը կարճվել է. հարուցվել է այլ քրեական գործ
Նախաքննության ընթացքում բացահայտվել է այլ հանցագործության դեպ...
Մեկ տարի առաջ Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած «Թումոյի» սանը օգնության կարիք ունի (Ֆոտո)
Կատարելով անհրաժեշտ հետազոտությունները, կասկածը հաստատվել է: Տղան հիվանդանոցում, գործողություններ կատարելիս, ձեռք էր բերել այդ ճակատագրական հիվանդությունը...
Ավտոբուսի պայթյունից տուժած Էդգարը կրկին վիրահատության կենթարկվի
14-ամյա Էդգար Գասպարյանը կրկին վիրահատության կենթարկվի...
Ավտոբուսի պայթյունից տուժած Ռոլանդն ու Էդգարն ականջի վիրահատության են ենթարկվել
«Ականջները վնասվել էին երեխաների, լսողության խնդիրներ ունեին…»
Ավտոբուսի պայթյունից տուժած հղի կինը շուտով կվերադառնա աշխատանքի
«Արդեն լիովին ապաքինվել եմ, սակայն ապահովության համար մեկ ամիս է` բժշկի հսկողության տակ եմ»…
Երեւանում պայթած ավտոբուսի վարորդը վերադարձել է նույն աշխատանքին
Օգնությամբ գնացի ստուգումներ անցա…
Ամենաշատ