Իսրայելի նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը նշանակվել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում, հայտնում է The New York Times-ը:

ՊՆ-ն ղեկավարելը իշխող կոալիցիային Լիբերմանի՝ «Մեր տուն, Իսրայել» կուսակցության միանալու գլխավոր նախապայմանն էր:

Կոալիցիային միանալով՝ իշխող ուժի մանդատների թիվը խորհրդարանում հասել է 66-ի: Նախքան այդ, վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոալիցիան չուներ խորհրդարանական մեծամասնություն (120 մանդատից 61-ը):

Պաշտպանության նախկին նախարար Մոշե Յալոնը անցյալ կիրակի հրաժարական էր տվել: