News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի բնակիչներն այսօր՝ մայիսի 28-ին, վաղ առավոտյան փակել էին Մարտունի- Վարդենիս ավտոճանապարհը՝ բողոքելով ճանապարհի անմխիթար վիճակից։

Կարեւոր նշանակություն ունեցող այս ճանապարհն արդեն մի քանի տարի է՝ այս վիճակում է։ Նախորդ տարիներին սպասարկող կազմակերպությունը տեղումներից հետո մշակում էր այն եւ հնարավորինս անցանելի դարձնում։ Այս տարվա հորդառատ անձրեւներից հետո ճանապարհը սարսափելի վիճակում էր։

Այդ պատճառով հարակից գյուղերի բնակիչներն այսօր փակել էին ճանապարհը։ Նրանց հետ հանդիպել են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներն ու համոզել բացել ճանապարհը։

«Ճանապարհը հիմա բաց է։ Այս ճանապարհի վերանորոգման աշխատանքների համար արդեն հունիսի 27-ին մրցույթ է հայտարարված։ Այս հարցը մշտապես եղել է Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում, իսկ մրցույթի պատվիրատուն Տրանսպորտի եւ կապի նախարարությունն»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը, անդրադառնալով հասարակության մեջ առկա դժգոհությանը, թե անմխիթար վիճակում են մի շարք ռազմավարական նշանակության ճանապարհներ, ինչը ցայտուն երեւաց ապրիլյան պատերազմի օրերին, հայտարարել էր, թե Մարտունի - Վարդենիս - Սոթք - ԼՂՀ սահման մայրուղու ընդամենը 5 կմ ճանապարհահատվածն է անմխիթար վիճակում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ