News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք մեր անկախ Հակաօդային պաշտպանության համակարգը կարող ենք զարգացնել: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն` անդրադառնալով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված հակաօդային պաշտպանության վեաբերյալ համատեղ համաձայնագրին:

«Ես այդ համաձայնագրին դեմ եմ քվեարկել, ամենաշատը Ադրբեջանին զենք մատակարարելու խնդրի համար, որովհետեւ այդ հարցը սուր կերպով մենք բարձրաձայնել ենք, եւ հիմա ամեն ինչ իր տեղն ընկավ: Փաստորեն, էլի կարող են մատակարարել եւ սպասարկել, ես սպասում եմ այս պատասխանին, որը չկա»,-ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ այս համաձայնագիրը իրեն հավատ չի ներշնչում. «Ես, ըստ էության, էս մակարդակում եղած համագործակցությանը չեմ հավատում: Ես կարծում եմ, որ մենք մեր անկախ ՀՕՊ-ը կարող ենք զարգացնել, եւ պետք է զարգացնենք: Այս համաձայնագրի կնքումը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խոցելուց հետո, դա նոր բան չէ: Ես չեմ բացառում, որ հայկական կողմը այդ քայլը նախաձեռնած լինի, որ իբր մեր օդային սահմանը պաշտպանեն»,-նշեց պատգամավորը:

Նշենք, որ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:

Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ