News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում քիչ առաջ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ  դանակահարվել է անչափահաս աղջիկ: Մեզ հայտնի է դարձել, որ դանակահարվածը 17 տարեկան է:

Դեռ հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է նա վնասվածքը ստացել, մանրամասները պարզվում են: Նախնական տեղեկություններով՝ դանակահարության մեջ կասկածվող անձը նույն գյուղից է: Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց: Մեր տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից, այլ մանրամասներ չեն նշել:

Տպել
Ամենաշատ