News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշտարակի մայրուղու սկզբնամասում գտնվող (Վահագնի թաղամասի դիմացի մայթին) Քասախ գյուղի սկզբնամասում գտնվող ճանապարհահատվածն ամբողջությամբ ջրի տակ է:

Նախօրեին տեղացած հորդառատ անձրեւից հետո այստեղ մինչեւ այս պահը ջրհեղեղ է:

Տեղի բնակիչներըից մեկը NEWS.am-ին հայտնեց, որ մի քանի անգամ կապնվել են ԱԻՆ՝ օգնություն խնդրելով, սակայն մինչ ոչ ոք ոչ մի քայլ չի ձեռնարկել, իսկ այդ հատվածում գտնվող տներում ջրհեղեղ է եւ այն արդեն իսկ մեծ վնաս է հասցրել այստեղի բոլոր տներին:

Բնակիչները հույս ունեն, որ ի վերջո պատկան մարմինները կարձագանքեն իրենց ահազանգերին:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ այսօր առավոտյան ժամը 09.00-ից ԱԻՆ փրկարարները արձագանքման աշխատանքներ են իրականացնում Քասախում եւ հարակից բնակավայրերում, այն է՝ տարածքի զննում է տեղի ունենում, որպեսզի հասկանան, թե ինչ վնասներ են եղել եւ վնասի հետեւանքները վերացնելու ինչ աշխատանքներ կարելի է իրականացնել: «Մենք ջրահեռացման սարքեր չունենք, իսկ հրդեհաշիջման համար նախատեսված մեքենաներով ջրահեռացում չի կարելի իրականացնել»,-ասացին ԱԻՆ-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ