News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում՝ մերձմոսկովյան Սոլնեչկոգորսկում հրհեդվող մեքենայի մեջ գտնվող 5-ամյա Անդրեի կյանքը փրկած՝ տաքսու հայ վարորդը երեխային արդեն իր 3-րդ որդին է համարում: 38-ամյա Արա Ջանասլանյանը որոշել է առաջիկայում իր երկու որդիների հետ անպայման այցելել ռուս փոքրիկին:

«Ինքն արդեն իմ 3-րդ որդին ա: Ես մինչեւ չգնամ, իմ աչքով չտեսնեմ երեխային, հանգիստ չեմ լինի: Ամեն օր էդ տեսարանը իմ աչքի առաջ է, տաքսի եմ վարում, էդ ա գալիս, երազումս եմ տեսնում: Հիվանդանոցում էլ համարս գրեցի, տվեցի ծնողներին, ասեցի՝ մենակ զանգեք, իմանամ՝ երեխեն ոնց է, ինձ էլ ուրիշ բան պետք չէ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արան:

Արան պատմում է, որ եթե կես րոպե էլ ուշանար, երեխային այլեւս հնարավոր չէր լինի դուրս բերել մեքենայից: Երբ ինքը դեպքի վայրում է հայտնվել, մեքենան արդեն հրդեհվելիս է եղել, մեքնայի շուրջբոլորը հավաքված մարդիկ էլ բղավելիս են եղել, որ ներսում երեխա կա ու մեքենան շուտով կպայթի:

«Ես տեսա ու լրիվ շոկի մեջ ընկա: Դիմացի դուռը արագ բացեցի, նստատեղերը ստուգեցի, ոչ մեկի չգտա: Ու դուռը բացելու հետեւանքով մեքենան սկսեց բոցով վառվել, ես էլ բան չէի տեսնում: Հետեւի դուռը բացեցի, հետեւի նստատեղերը շոշոփեցի, վառվում էին, կրակի մեջ էին, մարդ չկար: Հետո նստատեղի հետեւը շոշափեցի, հասկացա, որ մի բան կա: Հանեցի, տեսա՝ երեխան ա: Հազաց, սկսեց լացել, պառկացրինք, հետո ես էլ չսպասեցի, որ «Շտապօգնություն» գա, ես իմ մեքենան նստեցրի երեխային, որ շուտ հիվանդանոց հասցնեմ, էդ ժամանակ ծնողներն էլ իջան»,- NEWS.am-ին պատմեց Արա Ջանասլանյանը:

Արան պատմում է՝ մի վայրկյան էլ չի երկմտել՝ մոտենալ մեքենային, թե ոչ, երբ լսել է, որ ներսում երեխա կա. «15-20  հոգի կանգնած նայում են: Ասեցի՝ ո՞նց՝ երեխու ձայն ա գալիս, կանգնած նայո՞ւմ եք: Բա երեխեն ավտոյի մեջ վառվի, մի հատ ձեռք չգցե՞ն: Իմ աչքին էլ ոչ մի բան չէր գալիս, մենակ երեխային փրկելը: Հայ տղամարդը չի կարա նման բաների կողքով անտարբեր անցնի: Եթե դու շալվար ես հագել, ուրեմն պարտավոր ես կյանքդ էլ վտանգել: Եթե ես չկարանայի  երեխուն հանեի, չէի ների ամբողջ կյանքում ինձ»:

Արա Ջանասլանյանը ծնունդով Արարատի մարզի Արմաշ գյուղից է: Արդեն 16 տարի է՝ ապրում է Սոլնեչկոգորսկում: Երկու որդի ունի 5 եւ 8 տարեկան, որոնց ինքն է խնամում ամուսնալուծությունից հետո: 2 երեխաների հայրն առաջին դեպքը չի, որ օգնության է հասնում պատահական, անծանոթ մարդկանց:

«Մի անգամ էլ մի աղջիկ ընկավ գետնին ստամոքսի ցավից: Օգնեցի, տարա տուն, վերջում ծնողները գոռգոռացին վրաս, թե ինչ գործ ունես մեր աղջկա հետ: Դրանից հետո որոշել էի էլ ոչ մեկի չօգնել, բայց դե չի ստացվում: Ես անտարբեր չեմ կարողանում անցնեմ: Եթե փողոցում մեկին տեսնեմ ընկած, չեմ կարում չօգնեմ, խանութում սդաչին չեմ վերցնում, որ մի տեղ եմ գնում, տեսնում եմ՝ ավտո ա փչացած, օգնում են, պետք ա՝ ձրի 15-20 կմ տանում, տեղ եմ հասցնում: Էդ սաղ հանուն իմ երեխեքի եմ անում: Աստված միշտ դեմդ ա բերում, որ մի օր հանկարծ ինձ մի բան լինի, երեխեքիս մի կտոր հաց տվող լինի»,- ասաց  Արա Ջանասլանյանը:

5-ամյա Անդրեյի մոտ 1-ին ու 2-րդ աստիճանի այրվածքներ են ախտորոշել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
Ամենաշատ