News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսպանիայի ԱԳ նախարարությունը Բարսելոնում Լատվիայի պատվավոր հյուպատոս Շավյեր Վինյալսային հավատարմագրից զրկելու որոշում է կայացրել Կատալոնիայի անկախության շարժմանը սատարելու պատճառով, հայտնում է ABC-ն:

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 11-ին՝ Կատալոնիայի ազգային օը (Դիադա) Բարսելոնում պատվավոր հյուպատոսության շենքի ճակատամասում է հայտնվել «էստելադան»՝ Կատալոնիայի հողերի ոչ պաշտոնական դրոշը, որը անկախության կողմնակիցների խորհրդանիշն է:

Իսպանիայի ԱԳՆ է կանչվել Իսպանիայում Լատվիայի դեսպան Արգիտու Դաուձեն: Դեսպանին հանձնված բողոքի նոտայում նշված է, որ ցանկացած հյուպատոսություն իրավունք ունի շենքի վրա տեղադրելու իր ներկայացրած երկրի դրոշն ու զինանշանը կամ այն երկրի, որտեղ ժամանել է, բայց ոչ ուրիշ, հատկապես ոչ պաշտոնական խորհրդանիշներ, որոնք խորհրդանշում են պետությունից տարածքի մի հատվածի անջատման գործընթացը:

Իսպանիայի ԱԳՆ-ն կարծում է, որ սեպտեմբերի 11-ին հյուպատոսի գործողությունները համարվում են աջակցություն Իսպանիայից Կատալոնիայի անջատմանը եւ միջամտություն երկրի ներքին գործերին:

Իսպանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության կարծիքով՝ պատվավոր հյուպատոսն իր գործողություններով խախտել է 1963 թվականի Վիեննայի Հյուպատոսական հարաբերությունների մասին կոնվենցիայի 55-րդ հոդվածը: Հոդվածում, մասնավորապես, նշված է. «1. Արտոնություններով եւ անձեռնմխելիությամբ օժտված բոլոր անձինք պարտավոր են առանց իրենց արտոնություններին եւ անձեռնմխելիությանը վնաս հասցնելու հարգել ժամանման երկրի օրենքներն ու կանոնները: Նրանք նաեւ պարտավոր են չմիջամտել այդ պետության ներքին գործերին: 2. Հյուպատոսական շենքերը չպետք է օգտագործվեն հյուպատոսի գործառույթներին չհամապատասխանող նպատակներով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ