News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում մեկնարկած Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի հրամանատարը բանակի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն է: Զորահանդեսն ընդունում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը (ֆոտոռեպորտաժ):

Քայլերգի հնչյունների ներքո հրապարակ են բերվում Հայաստանի պետական դրոշը, Հայաստանի Զինված ուժերի մարտական դրոշը եւ Աշոտ Երկաթ արքայի Պատվավոր սուրբ խաչը: Դրոշակակիրներին առաջնորդում է գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը:

Սեյրան Օհանյանը, սպիտակ բաց մեքենայով շրջելով հրապարակով, հերթով ողջունում է շքերթին մասնակցող բանակային կորպուսների, ռազմակրթական հաստատությունների, ԱԻՆ ստորաբաժանումների, ԱԱԾ սահմանապահ ծառայության, 102–րդ ռուսական բազայի, Ռազմական ոստիկանության, Արցախյան պատերազմի վետերանների միացյալ ստորաբաժանումներին։

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի\NEWS.am
 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ