Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

«Empyray» ռոք-խումբը նոր ձայնասկավառակ է թողարկել «Մեկընդմիշտ» անվանումով. նոր երգերը կհնչեն նոյեմբերի 3-ի համերգին

«Empyray» ռոք-խումբը նոր ձայնասկավառակ է թողարկել «Մեկընդմիշտ» անվանումով. նոր  երգերը կհնչեն նոյեմբերի 3-ի համերգինՀոկտեմբեր 28, 2011 | 06:49

Հայկական «Empyray» ռոք-խումբը թողարկել է նոր ձայնասկավառակ «Մեկընդմիշտ» անվանումով, որի մեջ տեղ գտած նոր երգերը կկատարվեն նաեւ նոյեմբերի 3-ին, Երեւանի Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում կայանալիք համերգի ընթացքում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռոք-խմբի ստեղնաշարային գործիքների նվագող  (կլավիշնիկ) Գիսանե Պալյանը, ով նաեւ ռոք-խմբի երգերի տեքստերի հեղինակն է:

«Երրորդ ձայնասկավառակի շնորհանդեսն է տեղի ունենալու, ինչպես նաեւ հանդես կգանք հաշվետու մենահամերգով երկրպագուների առջեւ, որը տարվա ընթացքում  կատարված աշխատանքի արդյունքն է: Մենահամերգին կհնչեն ոչ միայն արդեն հայտնի երգեր, այլեւ  նոր երգեր վերջին ձայնասկավառակից»,- ասաց Գ.Պալյանը, հավելելով, որ նկարահանվել է «Մեկընդմիշտ» երգի տեսահոլովակը:

Ըստ Պալյանի, նոր ձայնասկավառակի երգերում տեղ են գտել նաեւ հայկական կոմիտասյան մոտիվներ. «Շատ ուրախ ենք, որ բնական ձեւով դա համատեղվեց մեր ոճի հետ, քանի որ հետագայում նախատեսում ենք չորրորդ ձայնասկավառակն ամբողջովին նվիրել Կոմիտասի երգերի վերամշակմանը ռոք ոճում»:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Մարդիկ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...