News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Վրաստանի սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն, պահաջում եմ, որ Սահակաշվիլիին զրկեն Վրաստանի քաղաքացիությունից եւ միեւնույն ժամանակ խնդրում եմ Հայաստանի նախագահին եւ կաթողիկոսին Սաակաշվիլիին շնորհել ՀՀ քաղաքացիություն»,- այս մասին վրացական «Ասավալ-դասավալի» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է վրացի պրոֆեսոր Բիձինա Սավանելին:

Ըստ վրացի պրոֆեսորի` Սահակաշվիլին իր նախագահության ընթացքում Հայաստանի համար ավելի շատ բարի գործեր է կատարել, քան` Վրաստանի եւ վրացի ժողովուրդի համար:

«Սահակաշվիլին Հայաստանին հանձնեց ճանապարհատրանսպորտային միջանցքը,օգնեց Աբխազիայում բնակվող հայերի տնտեսական եւ ապագայում քաղաքական դիրքերի հաստատման մեջ, ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ մշտապես հանդիպումներ է ունենում այնտեղի հայ համայնքի կարկառուն ներկայացուցիչների հետ»,- հայտարարել է նա, նշելով, որ շուտով Սահակաշվիլու եւ հայկական լոբիի ծրագրով, հայերին պետք է վերադառնան այն միլիոնավոր գումարները, որոնք նրանք ներդրել էին մինչեւ հոկտեմբերյան հեղափոխությունը, իբր Թբիլիսիի վերակառուցման համար:

«Կարծում եմ` այս ամենը բավականին կարեւոր հիմքեր են Վրաստանի նախագահին քաղաքացիությունից զրկելու համար»,- ընդգծել է պրոֆեսորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ