ԱՄՆ զինվորականները նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի հարստացված ուրանի պաշարները բռնագրավելու նրա խնդրանքով մշակված ծրագիր են ներկայացրել, գրում է The Washington Post-ը։

Ըստ պարբերականի աղբյուրների՝ «ԱՄՆ զինվորականները ներկայացրել են Իրանում մոտ 1000 ֆունտ բարձր հարստացված ուրան բռնագրավելու ծրագիր, որը կներառի օդային տեղափոխման պեղումների սարքավորումներ և տրանսպորտային ինքնաթիռների համար թռիչքուղու կառուցում՝ ռադիոակտիվ նյութը հեռացնելու համար»։ Հոդվածը պարզաբանում է, որ ԱՄՆ նախագահը «վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղեկացվել է այս ծրագրի մասին», ինչպես նաև դրան առնչվող «լուրջ գործառնական ռիսկերի» մասին։

Պարբերականը նշում է, որ դա «բարդ գործողություն է, որը երբեք չի ձեռնարկվել պատերազմական ժամանակներում»։ Իրանի հարստացված ուրանի պաշարների բռնագրավումը Վաշինգտոնի վարչակազմի «հիմնական նպատակն» է։ Ծրագիրը հարյուրավոր կամ հազարավոր զինվորների օդային տեղափոխում կպահանջի, ինչպես նաև ծանր տեխնիկա։ Ըստ գնահատականների՝ դրա համար կարող է շաբաթներ պահանջվել։ Գործողությունը կիրականացվի «կրակի տակ՝ Իրանի տարածքի խորքում»։ Փորձագետներից մեկի կարծիքով՝ դա կարող է լինել իր տեսակի մեջ ամենաբարդ գործողությունը պատմության ընթացքում։

«Պենտագոնի աշխատանքն է պատրաստվել՝ ապահովելու համար, որ գլխավոր հրամանատարն ունենա գործողությունների առավելագույն ազատություն։ Դա չի նշանակում, որ նախագահը որոշում է ընդունել»,- պարբերականին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը: