ՀԱԿ-ը առավոտից իրիկուն քննադատում է Արթուր Բաղդասարյանին եւ ՀՀԿ-ին, բայց ԲՀԿ-ին շրջանցում է: Այս մասին հայտարարել է ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը «Արմնյուզ» հեռուստաալիքի ուղիղ եթերում:

«Ընդդիմություն է  «Ժառանգություն», ՀՅԴ-ն: Ընդդիմություն հաստատ չի ՀԱԿ-ը: Ինչ է նշանակում, երբ իշխանության մի կուսակցությանը որեւէ բան չի ասում, բայց առավոտից իրիկուն քննադատում է Արթուր Բաղդասրյանին եւ ՕԵԿ-ին, Հանրապետականին եւ նրա նախագահին: Էդ դեպքում, ի՞նչ է նշանակում, որ նույն ընդդիմության մի մասը, ինչ որ, կարող է պատահի, իրար հետ պայմանավորվածություն ունեն իշխանության կոալիցիայի մի մաս կազմող կուսակցության հետ»,-ասաց Հայրապետյանը՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում քննադատության պետք է արժանան կոալիցիայի անդամ երեք կուսակցություններն էլ, որոնք հավասարաչափ պատասխանավություն ունեն: