News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային մրցունակության զեկույցն ուղղակի խայտառակություն էր: Նման հայտարարությամբ այսօր` ապրիլի 27-ին, հանդես եկավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:  Նրա խոսքով` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որպես պատվիրատու, սխալ առաջնայնություն է դրել: Կ. Վարդանյանը զայրույթով նշեց, որ պայմանագրի գումարը պետք է հետ վերցվի, որովհետեւ զեկույցը երկրի օբյեկտիվ պատկեր չի ստեղծում: Այլ երկրների հետ շփվող ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կարող են խնդիրներ ունենալ, եթե գործընկերը պարզի, որ ազգային մրցունակության զեկույցում չի նշված ՏՏ ոլորտը` որպես երկրի մրցակցային առավելություններից մեկը:

«ՏՏ-ն 30 % աճ ունեցող ոլորտ է, որ ճգնաժամի տարում 20% աճ ունեցավ, ու մրցունակության զեկույցում չկա: Մի հատ նարկոման պետություն է նկարագրված, որն անընդհատ ասեղի կարիք ոււնի»,- ասաց Կ. Վարդանյանը:

Նշենք, որ Հայաստանի Ազգային մրցունակության զեկույցը պատրաստել ու հրապարակել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ